ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարել են խաղաղ բնակիչների՝ դեպի Ռուսաստան տարհանման մասին

20:12     18 փետրվարի, 2022

Իրավիճակի սրման ֆոնին ուրբաթ օրը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են, որ կազմակերպում են բնակչության տարհանում դեպի Ռուսաստան։ Ռոստովի մարզում արդեն հայտնել են, որ պատրաստ են ընդունել տարհանված խաղաղ բնակիչներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Հինգշաբթի առավոտյան իրավիճակը սրվել է Ուկրաինայի արևելյան սահմանագծում. Դոնեցկում և Լուգանսկում հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծությունը դարձել է ամենաակտիվը վերջին ամիսներին։

Զոհվածների մասին տեղեկություն դեռ չի ստացվել, սակայն տեղեկություններ կան քաղաքացիական ենթակառուցվածքներին հասված վնասների մասին։


© armedia.am