Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներ կկիրառվեն ամեն դեպքում՝ անկախ նրանից՝ պատճառ կա՞ կապված ուկրաինական իրադարձությունների հետ, թե՞՝ ոչ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Որովհետև նպատակն այլ է՝ նպատակը զարգացումը դանդաղեցնելն է, այս դեպքում՝ Ռուսաստանի կամ Բելառուսի։ Այս նպատակը հետապնդելիս միշտ էլ կլինի որոշակի ոչ լեգիտիմ սահմանափակումներ մտցնելու պատճառ, սա ոչ այլ ինչ է, քան անբարեխիղճ մրցակցություն։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։