Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ղեկավար Դենիս Պուշիլինը երկուշաբթի օրը դիմել է Ռուսաստանին՝ Դոնեցկը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն ճանաչելու խնդրանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ողջ ժողովրդի անունից խնդրում ենք ճանաչել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը որպես անկախ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն»,- ասել է նա։
Պուշիլինը նաև խնդրել է դիտարկել բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը, որը կնախատեսի համագործակցություն պաշտպանության ոլորտում:
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը նույնպես խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճանաչել իր հանրապետության անկախությունը։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հանրապետության խաղաղ բնակչության զանգվածային կոտորածը կանխելու համար, որոնցից 300,000-ը Ռուսաստանի քաղաքացիներ են, խնդրում եմ Ձեզ ճանաչել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը: Խնդրում եմ նաև դիտարկել ԼԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը, ներառյալ պաշտպանության ոլորտում համագործակցությունը», - ասել է նա: