Պուտինն ասել է, որ այսօր կորոշի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման հարցը

21:07     21 փետրվարի, 2022

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը ճանաչելու մասին որոշում կկայացվի այսօր, ասել է Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում, որի անդամները պաշտպանել են ինքնահռչակ հանրապետությունների կոչը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: 

«Հարգելի գործընկերներ, ես լսել եմ ձեր կարծիքը, որոշումը կկայացվի այսօր, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հանդիպման, այս քննարկման համար»,- ասել է նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ավարտին։


© armedia.am