Լավրովը Անթալիայում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարարի հետ

20:42     21 փետրվարի, 2022

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչպես նաև կմասնակցի Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) եռակողմ հանդիպմանը։  Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը՝ Վալդայ միջազգային քննարկման ակումբի մերձավորարևելյան XI համաժողովի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Անթալիայում տեղի կունենա երկկողմ հանդիպում մեր նախարարի մասնակցությամբ և Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների արտգործնախարարների եռակողմ հանդիպում»,- ասել է նա։


© armedia.am