Կրեմլը ցավում է, որ Գերմանիայի իշխանությունները մտադիր են դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրումը։ Նման դիրքորոշում լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հիշեցրել է Կրեմլի խոսնակը, Ռուսաստանն անընդմեջ է ասել, որ այս նախագիծը քաղաքականության հետ կապ չունի և չպետք է ունենա։
«Սա զուտ տնտեսական, կոմերցիոն նախագիծ է, որը, բացի փոխադարձ շահից, կոչված է նաև դառնալու որպես կայունացնող տարր Եվրոպայում գազի շուկայի համար, և դրանով շահագրգռված են ինչպես մեր գազի մատակարարները, այնպես էլ ստացողները, առաջին հերթին՝ Գերմանիան ու եվրոպական այլ երկրները»,- ընդգծել է Պեսկովը։