Իսրայելը «երկիր-երկիր» հրթիռներով հարվածել է Սիրիային

11:23     23 փետրվարի, 2022

Իսրայելը «երկիր-երկիր» դասի հրթիռներով գրոհել է սիրիական Էլ Կունեյթրա նահանգի արվարձաններին։ Այս մասին տեղեկացրել է սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը։

Նրա տվյալներով՝ գրոհն իրականացվել է Գոլանի բարձունքների՝ Սիրիային սահմանակից շրջանից։ Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, գրոհի հետեւանքով նյութական վնաս է պատճառվել։


© armedia.am