Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Կապույտ մզկիթ ու յուրացրել այն

20:58     23 փետրվարի, 2022

«Եվրանեսթ»-ի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան եկած ադրբեջանցի պատգամավորներն այցելել ենԿապույտ մզկիթ, լուսանկարվել ու դրանք հրապարակել սոցցանցերի իրենց էջերում, փոխանցում է Panorama.am-ը: 

Ավելին, նրանք յուրացրել են  իրանական  մզկիթը։

«Մենք եղել ենք Կապույտ մզկիթում։ Ինչքան մեզ հայտնի է, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած տաճարի պատերին կան, որ այն պատկանում է  մեկ ուրիշ պետության, դրա ճարտարապետությունը, պատերն ու ոգին  հենց մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,-նշել է ադրբեջանցի պատգամավորը։


© armedia.am