Արամ Առաջինը կորոնավիրուսի ախտանշանների պատճառով չեղյալ է համարել առաջիկա օրերին նախատեսված հանդիպումները

23:47     23 փետրվարի, 2022

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։ Այս մասին տեղեկանում ենք Cilicia TV-ի ֆեյսբուքյան էջից։

«Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի մոտ զննությունից հետո կորոնավիրուսային ախտանշաններ են ի հայտ եկել, բժիշկների հորդորով չեղյալ են համարվել առաջիկա օրերին նախատեսված հանդիպումները։ Վեհափառը նաև չի կարողանա մասնակցել Մայրավանքում նախատեսված Սրբոց Վարդանանց տոնակատարությանը»,-նշված է գրառման մեջ։

 


© armedia.am