Պուտինը Սի Ցզինպինին ասել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել

18:13     25 փետրվարի, 2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:

«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել», - հայտարարել է Պուտինը:
 
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:


© armedia.am