Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

20:29     27 փետրվարի, 2022

Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիդ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում զբաղեցրել է առաջին տեղը։

Եվրոպայի չեմպիոնը վաստակել ր 14.983 միավոր, փոխանցում է News.am-ը։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից մեդալակիր էր դարձել Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։ Օղակների վարժությունում Դավթյանը 14.600 միավորով երկրորդն էր։


© armedia.am