Իրանը ողջունել Է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

13:53     28 փետրվարի, 2022

Թեհրանը ողջունում Է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հուսով Է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա լավ նորություն Է, բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. դա այն Է, ինչի կոչ Էինք անում մենք հենց առաջին օրվանից,- ասել Է նա:- Քաղաքական երկխոսությունը միջոց Է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»:


© armedia.am