ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պարտականությունները կկատարի Կամո Քոչունցը

16:01     28 փետրվարի, 2022

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կկատարի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Պաշտպանության նախարարությունից:

Փետրվարի 24-ին Արտակ Դավթյանն ազատվել էր Գլխավոր շտաբի պետի պաշտոնից:


© armedia.am