Mastercard-ը ռուսական մի քանի բանկ անջատել է վճարային համակարգից

11:14     1 մարտի, 2022

Mastercard միջազգային վճարային համակարգն արգելափակել է ռուսական մի քանի բանկերի մուտքն իր համակարգ։ Այս մասին ասվում է ընկերության ղեկավար Մայքլ Միբախի հայտարարության մեջ։

«Պատժամիջոցների հրամանների արդյունքում մենք արգելափակել ենք Mastercard վճարային ցանցի մի քանի ֆինանսական հաստատություններ»,- ասել է նա։

Նա պարզաբանել է, որ արգելափակումը տեղի է ունենում Ռուսաստանի դեմ Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով պատժամիջոցների սահմանման շրջանակներում։ Միաժամանակ չի նշվում, թե որ ֆինանսական հաստատությունները կփակվեն։


© armedia.am