Ռուսաստանը դադարեցնում է հրթիռային շարժիչների մատակարարումները ԱՄՆ: Այս մասին հայտարարել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը, փոխանցում է Gazeta-ն։
Պետական կորպորացիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այլևս չի սպասարկի ԱՄՆ-ում մնացած 24 «ՌԴ-180» շարժիչները, իսկ «ՌԴ-181»-ը կդադարի մատակարարել։ «Թող իրենց ցախավելների վրա թռնեն տիեզերք»,- ասել է Ռոգոզինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պատժամիջոցների պատճառով «Ռոսկոսմոսը» ռուս մասնագետներին դուրս է բերել «Կուրու» տիեզերակայանից։ Այսօր Մոսկվա են ժամանել վերջին աշխատակիցները։