Աշխարհի գավաթ. Վահագն Դավթյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

08:23     5 մարտի, 2022

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ևս երկու մեդալ, փոխանցում է News.am-ը։

Օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը նվաճեց հաղթողի կոչումը, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալը։

Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանը բրոնզե մեդալակիր էր դարձել նժույգ թափերի եզրափակիչում։


© armedia.am