Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն առաջարկել է Վլադիմիր Զելենսկիին իշխանությունը փոխանցել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և «վստահել ճակատագրին», փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Դիմում եմ՝ ոչ որպես նախագահի։ Ըստ օրենքի, Ուկրաինայի նախագահ է մնում Վիկտոր Յանուկովիչը։ Հենց նրան՝ լեգիտիմ նախագահին փոխանցեք իշխանությունն ու հույսներդ դրեք ճակատագրի բարեհաճության վրա։
Գուցե, այդ դեպքում մեղքերը գոնե մասամբ քավելու շանսեր մնան»,- հայտարարել է Կադիրովը։