Իրանի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին

14:35     10 մարտի, 2022

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատրյանին Հայաստանի նախագահ ընտրվելու առիթով, տեղեկացրել է Mehr-ը, փոխանցում է news.am-ը։

Իր շնորհավորական ուղերձում Ռայիսին երկու երկրների ժողովուրդների պատմական և մշակութային կապերը, ինչպես նաև բարեկամական հարաբերությունները վերջին երեք տասնամյակում բնութագրել է որպես «ամուր և հուսալի հիմք» երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը համապատասխան։

Ռայիսին հույս է հայտնել, որ երկու երկրները կդառնան երկկողմ հարաբերությունների նոր փուլի վկաները՝ փոխադարձ կամքի և ջանքերի համատեքստում օգտագործելով նախկին փորձը։


© armedia.am