Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետ է կիրառել Խնապատ գյուղի ուղղությամբ

11:06     11 մարտի, 2022

 

Մարտի 11-ին ժամը 10:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը, նախնական տվյալներով, ականանետի 120 մմ-ոց 2 արկ է արձակել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցամերձ տարածքի ուղղությամբ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

Տուժածներ չկան:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի հարակից ադրբեջանական դիրքերից էլ այս պահին բարձրախոսներով գյուղը լքելու սպառնալիքներ են հնչում:

Ոստիկանության շրջանային բաժիններում նախապատրաստվում են նյութեր:

 

 


© armedia.am