Ռուսաստանի դեմ պատժամիջոցները թանկ կարժենան ամբողջ աշխարհի, այդ թվում՝ դրանք սահմանողների համար․ Ստոլտենբերգ

19:36     11 մարտի, 2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հետևանքներ կունենան ողջ աշխարհի համար: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Իհարկե, մենք աննախադեպ պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Ոչ ոք չի ցանկացել կիրառել այս պատժամիջոցները։ Այս պատժամիջոցները թանկ կարժենան ողջ աշխարհի համար, այդ թվում՝ այն երկրներին, որոնք սահմանել են դրանք»,- հավելել է նա։


© armedia.am