Ուկրաինայի իշխանությունները պետք է դիմեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ընդունեն պարտությունը, ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը իր պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ուկրաինայի իշխանությունները պետք է ընդունեն պարտությունը և դադարեն օգտագործել իրենց կողմից խաբված բնակչությանը որպես կենդանի վահան: Ընկեր Զելենսկին պետք է հասկանա, որ իր սանձազերծած արկածախնդրությունը ոչ մի կերպ ձեռնտու չէ ուկրաինացի ժողովրդին: Կապվեք Ռուսաստանի նախագահի հետ, ընդունեք ձեր պարտություն։ Դա կլինի լավագույն և ճիշտ որոշումը, որը կապահովի ուկրաինացի ժողովրդի անվտանգությունը»,- գրել է Կադիրովը։