ՆԱՏՕ-ի ներգրավվումը ռուս-ուկրաինական համակարտությանը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի. Շառլ Միշել

12:28     14 մարտի, 2022

ՆԱՏՕ-ի ներգրավումն Ուկրաինայի շուրջ հակամարտությանը կարող է Երրորդ աշխարհամարտի հանգեցնել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը El Pais ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի չսրենք հակամարտությունը: Ռուսաստանը միջուկային տերություն է, և մենք լավ գիտենք, որ եթե այն վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության, ապա մենք կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի», - փաստարկել է նա: 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:



© armedia.am