Ֆրանսիացի փոփ աստղ Գարուն ապրիլի 20-ին և 21-ին ելույթ կունենա Երևանում

14:07     14 մարտի, 2022

Ֆրանսիացի փոփ աստղ Գարուն ապրիլի 20-ին և 21-ին ելույթ կունենա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, փոխանցում է Aysor.am-ը: 

«Notre-Dame de Paris» հռչակավոր մյուզիքլից աստղային վերելքը սկսած երգիչը դարձավ աշխարհում ամենահիթային  երգերի կատարողը: Նա վաճառել է 5 միլիոնից ավելի ձայնասկավառակ և ստացել բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ:

Համերգի ծրագրում կհնչեն երգչի բոլոր ժամանակների լավագույն և ամենահայտնի հիթերը ֆրանսերենով և անգլերենով, որոնց թվում «Belle», «Seul», «Sous le vent», «La Rivière de notre enfance»…

Տեղեկությունների և տոմսերի  համար զանգահարել.  077 805 687, 099 955 225:


© armedia.am