Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 1 քաղաքացի

13:12     18 մարտի, 2022

Մարտի 18-ի դրությամբ կատարվել 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է 1 քաղաքացի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10364 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3073 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 41 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:


© armedia.am