Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 422286-ի

11:10     19 մարտի, 2022

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 32 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հայաստանում մարտի 19-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 422286: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8593 (+1) դեպք, մահվան ևս 1668 (+24) դեպք այլ պատճառներով:

Այս պահին բուժվում է 2748 անձ: Ապաքինվել է 409277 անձ:


© armedia.am