Հանրապետության տարածքում` մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 -1, վաղը ցերեկը՝ 0 +2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -4 -9, ցերեկը՝ -2-6,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -2 -4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +2,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ -2 -7,
Լոռիում գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ -1-4,
Տավուշում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ -2 +1,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6 -9, ցերեկը՝ -3 -7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ -1 +2,
Արարատում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +1+3,
Արմավիրում գիշերը՝ -1 +1, ցերեկը՝ 0 +2,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ -2-7,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +1+4,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ 0 +4,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5 -8, ցերեկը՝ -2-6,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +3։