ԵԱՏՄ-ն գործարկում է ճգնաժամի հակազդող մեխանիզմներ. հնարավորություններ ՀՀ-ի համար

20:17     21 մարտի, 2022

«Ռուս-ուկրաինական պատերազմը բավական լուրջ ու խորքային հետևանքներ ունի և դրանք շարունակական կլինեն համաշխարհային տնտեսության համար: Այդ հետևանքները չեն շրջանցի նաև Հայաստանի տնտեսությունը: Սպասվող մարտահրավերները շատ են. պարենային անվտանգության հետ կապված հնարավոր խնդիրներ, առևտրաշրջանառության լոգիստիկ և այլ խնդիրներ, ռուսական ներդրումների կրճատում և այլն: Միևնույն ժամանակ կան և արդեն իսկ գործում են հակազդող մեխանիզմներ, առավելապես ԵԱՏՄ շրջանակներում:

Պատահական չեն այս օրերին ԵԱՏՄ-ում դեդոլարիզացիայի շուրջ քննարկումները: Օրեր առաջ  ԵՏՀ-ն բավական լայն օրակարգով նիստ ունեցավ՝ սահմանելով մաքսային, առևտրային ժամանակավոր արտոնություններ»:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը ABnews-ին:


© armedia.am