Հայաստանում նոր թանկացումներ են սպասվում

17:21     24 մարտի, 2022

Հայաստանում շարունակվում են գնաճային նոր ճնշումների սպասումները: 

Համաշխարհային շուկաներից երկող արտաքին ազդակներն, անշուշտ, մեծ են, սակայն Մեզ մոտ կան  իրողություններ, որոնք ևս նպաստում են թանկացումներին: Օրինակ, գազի, հոսանքի և ջրի սակագների բարձրացումները:

Պետք է նշել, գնաճի վրա սակագների թանկացման ազդեցությունը Կառավարությունը կարծես այլևս չի շրջանցում: Համենայնդեպս, Էկոնոմիկայի նախարարն ԱԺ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրեց նույնիսկ գնահատական, որ սակագների թանկացումը կհանգեցնի մեկ տոկոս գնաճի:

Այս պարագայում առաջնահերթ խնդիրներից է գնաճի զսպման մեխանիզմների ներդրումը, որոնք, ինչպես 2021թ.-ի փորձը ցույց տվեց, չպետք է սկսվեն ու ավարտվեն ԿԲ_ի գործողություններով միայն:

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն անդրադարձել է գնաճին և դրանց հակազդման մեխանիմզներին՝ առանձնացնելով արտաքին շուկաների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:


© armedia.am