Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

12:43     24 մարտի, 2022

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է Aysor.am-ը:

Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։

Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։

«Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:


© armedia.am