խորհրդականը գործուղվում է Իրան՝ տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով

17:38     24 մարտի, 2022

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան. որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Թումանյանը Թեհրանում կլինի մարտի 27-ից 30-ը՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում նա պետք է վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


© armedia.am