Ադրբեջանն անցնում է ռազմական ահաբեկման

17:20     25 մարտի, 2022

Այսօր ականատես ենք լինում, ինչպես է Ադրբեջանը, բնականաբար, Թուրքիայի հովանավորությամբ, փորձում օգտվել ռուս-ուկրաինական զարգացումներից և առաջ մղել իր շահերը տարածաշրջանում։

Սկզբում դա արվեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 սկզբունքներ առաջարկելով, որոնք արտահայտում էին բացառապես Ադրբեջանի շահերն ու մոտեցումները, իսկ հիմա արդեն ռազմական և հոգեբանական ահաբեկման միջոցով։

11 օր Արցախի գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելուց հետո Ադրբեջանը իբրև թե վերականգնեց, բայց արդեն փական տեղադրեց գազատարի վրա, և մարտի 21-ին  ուղղակի փակեց գազատարը՝ ցույց տալով Արցախին ու արցախցիներին, որ այսուհետ իրենց ջեռուցման լինել-չլինելն ուղղակիորեն Ադրբեջանից է կախված։

Այլ կերպ, քան հոգեբանական տեռոր, սա անվանել դժվար է։ Հոգեբանական տեռոր, որը հանգեցնում է հումանիտար աղետի։

Բայց Ադրբեջանը սրանով չբավարարվեց և դիմեց նաև ռազմական գործողությունների։

Մանրամասները տեսանյութում: 


© armedia.am