ՀՀ նախագահն ու Հայաստանում Ղազախստանի դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական համագործակցության շուրջ

18:29     29 մարտի, 2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Դեսպան Իմանբաևը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերին:


© armedia.am