Արցախի ԱԺ նախագահը առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է գնահատում

12:09     30 մարտի, 2022

Այս պահին Արցախի առաջնագծում իրավիճակը հարաբերական հանգիստ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Կարող ենք հանգիստ պայմաններում անկաշկանդ կյանքի կոչել այն օրենքի նախագծերը, որոնք հիմա ձեր դատին կներկայացնեմ»,- ասաց Արթուր Թովմասյանը: 

Ավելի վաղ, Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որ մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված:

Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:


© armedia.am