Ռուս-ուկրաինական բանակցություններ. հավելյալ երաշխիք Թուրքիայի համար

20:19     30 մարտի, 2022

Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական երկխոսությունը, որում կողմերը, կարծես թե, որոշակի առաջընթաց են գրանցել, դիվանագիտական լուրջ ձեռքբերում է Թուրքիայի համար:

Թուրքիայի համար ռուս-ուկրաինական ճգնաժամում միջնորդի դեր ստանձնելը նաև հավելյալ երաշխիք է առ այն, որ ՆԱՏՕ-ի գործընկերները, հաշվի առնելով միջնորդի կարգավիճակը, էական ճնշումներ չեն գործադրի Անկարայի վրա՝ դրդելով Ռուսաստանի դեմ գործողությունների: Ավելին, Թուրքիայում հույս ունեն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամում հաջող միջնորդությունը կարող է երկիրը դուրս բերել արևմտյան գործընկերների կողմից մեկուսացումից՝ ի վերջո հանգեցնելով Թուրքիայի նկատմամբ առավելապես ռազմական ոլորտում սահմանված պատժամիջոցների չեղարկման:

Թուրքական կողմի այս քաղաքականություն կարող է հաջողել, եթե
Ուկրաինայում և Ռուսաստան-Արևմուտք առճակատման մեջ ընդհանրապես կտրուկ սրացումներ տեղի չունենա, որի արդյունքում Թուրքիային կպարտադրվի միանշանակ դիրքորոշում ընդունել:

Մանրամասները տեսանյութում.


© armedia.am