Գազ Հայաստանին՝ ռուբլով. ինչի՞ հետ գործ ունենք

15:07     31 մարտի, 2022

 

«Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանում քննարկվում է ռուսական գազը ռուբլով գնելու հարցը: 
Բնական է, որ և՛ տնտեսական և՛ հանրային հետաքրքրությունների տեսանկյունից հարցն ունի բավական լայն հնչեղություն:  Տեսականորեն, այլհավասար պայմաններում ռուբլով ռուսական գազի ձեռքբերումը կնվազեցնի դոլարից մեր տնտեսության կախվածությունը: Եվս մեկ ուղղությամբ, այն է արտահանումը, ևս տեսականորեն  կարող է օգուտներ քաղել, քանի որ ներկայումս արտահանման ուղղությամբ խնդիրների մի էական հատված պայմանավորված է ռուբլու կուրսի տատանողականությամբ, իսկ ռուբլով գազի դիմաց վճարման պարագայում, ռուբլու կայունացումը կաշխատի ի նպաստ:  Էստեղ դիտարկելի է նաև դրամ-դոլար-ռուբլի փոխարժեքներից ստացվող ճնշման գործոնը, ինչպես նաև հանգամանքը, որ տրանսֆերտների տեսքով Հայաստան փոխանցվում է ռուբլի, որը փաստորեն կարող է ուղղվել գազի գնմանը: Բայց այս ամենը առայժմ միայն տեսականորեն,  մի շարք «եթե»-ների առկայության պարագայում»:
«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի անդրադարձը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու շուրջ քննարկումներին:

 

Մանրամասները տեսանյութում՝ 


© armedia.am