Ռոսպոտրեբնադզորն առաջարկել է չեղարկել ցամաքային ճանապարհով մուտք գործող ՌԴ և ԵԱՏՄ քաղաքացիների համար COVID-թեստը

15:41     31 մարտի, 2022

Ռոսպոտրեբնադզորն առաջարկել է չեղարկել ցամաքային ճանապարհով մուտք գործող ՌԴ և ԵԱՏՄ քաղաքացիների համար COVID-թեստը։  Գլխավոր պետական ​​սանիտարական բժշկի համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի դաշնային պորտալում, փոխանցում է Gazeta-ն։

«Բանաձևի ընդունման պատճառը օպերատիվ շտաբի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածք նոր կորոնավիրուսային վարակի ներմուծումն ու տարածումը կանխելու որոշումների ընդունումն է՝ Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերացման առումով»,- ասվում է փաստաթղթում։


© armedia.am