Պուտինի հայտարարությունից հետո Եվրոպայում գազի սակագինը բարձրացել է

19:05     31 մարտի, 2022

Եվրոպայում գազի գինը հինգշաբթի բորսայում սակարկությունների ժամանակ բարձրացել է՝ հասնելով 1000 խմ համար ավելի քան 1450 դոլարի։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ինքը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների կողմից գազի դիմաց ռուբլով վճարելու մասին։

Հրամանագրի համաձայն՝ ապրիլի 1-ից Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական արևմտյան երկրները գազի դիմաց վճարելու համար ստիպված կլինեն ռուբլով հաշիվներ բացել ռուսական բանկերում։


© armedia.am