Ողջունում ենք Հարավային Օսեթիայի ժողովրդի ձգտումը՝ վերամիավորվելու Հյուսիսային Օսեթիայի հետ Ռուսաստանի կազմում․ Աբխազիայի նախագահ

00:36     1 ապրիլի, 2022

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան ողջունել է Ռուսաստանին միավորվելու՝ Հարավային Օսեթիայի նախաձեռնությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Մենք ողջունում ենք Հարավային Օսեթիայի ժողովրդի ձգտումը՝ վերամիավորվելու Հյուսիսային Օսեթիայի հետ՝ Ռուսաստանի Դաշնության կազմում։ Համոզված ենք, որ այդ քայլը լիովին բխում է Հարավային Օսեթիայի ժողովրդի շահերից»,- Աբխազիայի պետական հեռուստատեսության եթերում ասել է Բժանիան։

Աբխազիայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններն իրենք կշարունակեն կառուցել՝ խստորեն պահպանելով 2014 թվականի նոյեմբերի 24-ին կնքված պայմանագրի դրույթները։


© armedia.am