Բելառուսն այս տարի ռուբլով կվճարի ռուսական նավթի և գազի մատակարարման համար։ Այդ մասին շաբաթ օրը «Բելառուս-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք անցում ենք կատարել էներգետիկ ռեսուրսների համար ռուբլով վճարման: Սա շատ կարևոր է, սա այն է, ինչին մենք ձգտել ենք շատ երկար ժամանակ՝ հաշվարկների անջատում դոլարից, հիմա աշխատելու ենք ռուսական ռուբլով։ Դա պայմանավորված չէ նրանով, որ այժմ Ռուսաստանը միանգամայն իրավացիորեն պահանջում է Արևմուտքից վճարումներ կատարել իր ազգային արժույթով։ Սա տնտեսապես ձեռնտու է մեզ, մենք միշտ պայքարել ենք դրա համար։ Այս տարի մատակարարվող նավթի ու գազի համար մենք վճարելու ենք ռուսական ռուբլով»,- ասել է նա: