Արևմուտքը միասնակա՞ն է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների հարցում

14:58     4 ապրիլի, 2022

«ՌԴ–ի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սկզբնական շրջանից ակնհայտ էր, որ գործընթացը երկսայր է և պատժամիջոցներ կիրառող կողմը՝ հավաքական արևմուտքը ևս տուժելու է այս ամենից: 

Ի՞նչ ունենք այսօր արևմտյան կողմում: Բողոքի ակցիաներ Մեծ Բրիտանիայում՝ պետության կողմից հարկային և սակագնային քաղաքականության խստացման դեմ: Ռեկորդային գնաճ եվրագոտում, գնաճ ԱՄՆ-ում, ինչի արդյունքում անգամ բարձրացվեց իրենց հիմնական տոկոսադրույքը,  էներգիան խնայողաբար սպառելու կոչեր եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև՝ ռուսական գազից զրկվելու հավանական սցենարի պարագայում արտադրական ճգնաժամի կանխատեսումներ: 

Այս զարգացումներին զուգընթաց, ՌԴ Անվանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Պոպովը լրատվամիջոցներից մեկին  հայտնում է, որ Միացյալ Նահանգները նախորդ շաբաթվա ընթացքում մեծացրել է ՌԴ-ից նավթի ներկրման ծավալները՝ շուրջ 43 %-ով»: 

 

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը արևմտյան պատժամիջոցների և զուգահեռ գործընթացների շուրջ:

Մանրամասները տեսանյութում՝


© armedia.am