ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականություն է իրականացվում

15:07     1 ապրիլի, 2022

Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսվում է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Զուգահեռաբար, նույն այս օրերին տարածաշրջանային այցով Բաքու և Երևան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահը, ով Ադրբեջանում արդեն հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, ինչպես նաև ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացում։ 

Եվ եթե այս ամենին հավելենք նաև վերջին օրերին Արցախում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը և այդ ամենի արդյունքում խաղաղապահ առաքելության արդյունավետությունը հարցականի տակ դնելու փորձերը, ակնհայտ է դառնում, որ Արևմուտքի անմիջական աջակցությամբ Ռուսաստանին՝ այս տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից դուրս թողնելու քաղաքականություն է իրականացվում։

«Հայացք» վելուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի անդրադարձը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և մեզ համար առկա ռիսկերին:

Մանրամասները՝ տեսանյութում.


© armedia.am