ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ. Փասկի

00:45     6 ապրիլի, 2022

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին, ԱՄՆ իշխանությունները կհայտարարեն Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների մասին, սահմանափակումները կվերաբերեն ռուսական ֆինանսական կազմակերպություններին, պետական ​​ձեռնարկություններին և պաշտոնյաներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Այս պահին առավել մանրամասներ <...> չունեմ։  . <...> Կարող եք ակնկալել, որ դրանք ուղղված են լինելու Ռուսաստանի պետական ​​պաշտոնյաներին, նրանց ընտանիքի անդամներին, Ռուսաստանին պատկանող ֆինանսական հաստատություններին և պետական ​​ձեռնարկություններին: Այս հայտարարությունները կհնչեն վաղը»,- ասել է Փսակին։

Փսակիի խոսքով՝ ԱՄՆ լրացուցիչ պատժամիջոցները կներառեն նաև Ռուսաստանի Դաշնությունում նոր ներդրումների արգելք։ Դրանք կոչված են թուլացնելու իշխանության հիմնական գործիքակազմը: 


© armedia.am