Արդաշես «Արդի» Քասախյանն ընտրվել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնում

13:29     6 ապրիլի, 2022

Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Արդաշես «Արդի» Քասախյանը երեքշաբթի ընտրվել է քաղաքապետի պաշտոնում։ Ինչպես փոխանցում է  asbarez.com-ը, Քասախյանն այս պաշտոնում կփոխարինի Փոլա Դիվայնին: 

Քասախյանն առաջին անգամն է ընտրվում քաղաքապետի պաշտոնում։ Նա ծնվել է Բոստոնում:  Գլենդեյլում է բնակվում 1986 թվականից սկսած: Մինչ քաղաքային խորհրդում ընտրվելը, Քասախյանը 15 տարի աշխատել է որպես Գլենդեյլի քաղաքային գործավար:


© armedia.am