Ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ և կարևոր դրական փոփոխություններ կան: Միջոցառմանը հնչել են հայ և ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ և հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային արխիվի, հայկական «Արմենպրես» և ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվից: