Իրանը պայմանավորվել է արտասահմանյան բանկերում 7 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման շուրջ

18:33     7 ապրիլի, 2022

Իրանը համաձայնության է եկել մի շարք երկրների հետ՝ ԱՄՆ-ի խնդրանքով օտարերկրյա բանկերում սառեցված 7 միլիարդ դոլար արժողությամբ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ, հայտնում է irna.ir-ը:

Իրանի և մի շարք երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ որոշվել և համաձայնեցվել են երկրի սառեցված ակտիվների զգալի մասի ապասառեցման համար անհրաժեշտ շրջանակները։

Այդ միջոցները կարող են փոխանցվել Իրանի հաշվեհամարներին մի քանի շաբաթվա ընթացքում։


© armedia.am