ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ապրանքաշրջանառությունը պետք է հաշվարկվի այլ արժույթներով, ոչ թե դոլարով. Լավրով

15:52     8 ապրիլի, 2022

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը, որին նախորդել էր նախարարների հանդիպումը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով տնտեսական հարցերին նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը պետք է «հաշվարկվի այլ արժույթներով», այլ ոչ թե դոլարով, ինչի շուրջ հետագայում կողմերը կպայմանավորվեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարի երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 2.6 մլրդ դոլար:


© armedia.am