ՀՀ-Իրան փոխգործակցություն. հնարավորություններ համատեղ արտադրության համար

14:12     11 ապրիլի, 2022

Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի պալատի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Կարբասին հայտնել է, որ  Հայաստանը հետաքրքրված է համատեղ ավտոմեքենաշինության ոլորտում համագործակցության շուրջ:

Նշենք, որ սա Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությամբ իրանական կողմի հետաքրքրվածության միակ դեպքը չի վերջին շրջանի համար: Այսպիսի ազդակների ակտիվությունը ընկալելի է և տրամաբանական աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին:Այդ թվում՝ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային վերաձևումների, իսկ այժմ՝ ռուսական տնտեսության շուրջ ստեղծված իրավիճակի:

Մյուս կողմից, Իրանը հայտնեց Արևմուտքի կողմից շուրջ 7 մլրդ դոլար ակտիվների ապասառեցման մասին: Սա կարող է խթանել ընդհանուր առմամբ Իրանի կողմից ներդրումային ակտիվությունը: 

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի մեկնաբանությունը հայ-իրանական համագործակցության նոր հնարավորությունների շուրջ:

Մանրամասները տեսանյութում՝



© armedia.am