Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում ապրիլի 13-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 422711: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 8621 (+0) դեպք, մահվան ևս 1680 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2023 անձ: Ապաքինվել է 410387 անձ: