Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այս երկրի կենտրոնական շրջաններին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ազգային բանակի օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե ձեր կողմից լինի նույնիսկ ամենափոքր շարժում, որը սպառնա մեր ազգին, ապա Իսրայելի ռեժիմի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը», - մեջբերում է նրա խոսքը IRNA-ն:
Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, մինչդեռ իսրայելական ուժերի ամենափոքր տեղաշարժն այս երկրներում աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի և հետախուզության կողմից»։