Հարկավոր է ռուս խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել. Փաշինյան
Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հրապարակային հատվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախյան խնդրի լուծմանն ու ՌԴ խաղաղապահ առաքելությանը վերաբերող հարցերին, փոխանցում է Sputnik Արմենիան։
«Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների գործունեությունը ԼՂ–ում, իհարկե ապահովում է անվտանգությունը, բայց հարկավոր է դիտարկել, թե ինչ կարող ենք անել խաղաղապահների գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար»,– ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտել է, որ տարածաշրջանի հիմնական քաղաքական խնդիրը ԼՂ կարգավորումն է ու հույս հայտնել, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգում այդ հարցը ևս կքննարկվի։
«Իմ այցի օրակարգը շատ հագեցած է, բայց դրա մեծ մասը վերաբերում է հենց այդ հարցի շուրջ բանակցություններին»,– ասել է Փաշինյանը` հույս հայտնելով, որ այցի շրջանակներում կհաջողվի արդյունավետ բանակցություններ անցկացնել։